1896 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-17 14:20
Քաղաքական խաղադաշտ

Ագնեսա Խամոյանը հայտնել է, թե ովքեր են վերցնելու մանդատները

Ագնեսա Խամոյանը հայտնել է, թե ովքեր են վերցնելու մանդատները

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը` պատասխանելով հարցին` արդյոք այս պահին արդեն հայտնի է, թե դաշինքն ինչ կազմով է գնալու Ազգային ժողով։

«Մանդատները կվերցնենք ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից»,- ասել է Խամոյանը։

9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, և քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը, ապա ցուցակի հերթական համարով պատգամավոր կդառնա Մեսրոպ Մանուկյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)։