Մոսկվացի մի տղամարդ սպանել է հորը և այրել նրա մնացորդները Վլադիմիրի մարզի անտառային գոտում։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ավելի վաղ սպանվածի կինը դիմել է ոստիկանություն՝ ամուսնու անհետացման մասին հայտնելու։ Նա ասել էր, որ տղամարդը գնացել է իրենց որդուն այցելության, որից հետո նրանք երկուսն էլ կապի դուրս չեն եկել։
Հսկողության տեսախցիկները արձանագրել էին այն պահը, թե ինչպես է անհետ կորած տղամարդու որդին բնակարանից մեծ պայուսակներ հանում ու հեռանում մեքենայով։