2430 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-24 23:33
Օրենքի դաշտում

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը․«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

Փաստաբանի խոսքով՝ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենը ավելի վաղ ձերբակալվել է։