1263 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-28 11:08
Օրենքի դաշտում

5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Իշխանություն» լրատվականը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Լիա Սարգսյան