462 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-09 12:40
Օրենքի դաշտում

ՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀԷՑ-ի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: