1821 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-09 18:43
Օրենքի դաշտում

Ծառուկյանի փեսայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի փեսայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Ըստ դատախազության` Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով արգելանք կա Առինջ գյուղի իր տան վրա, կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն: