1431 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-28 18:23
Աշխարհով մեկ

Wildberries-ը փոխհատուցում է տրամադրել հարձակումներից տուժածներին

Wildberries-ը փոխհատուցում է տրամադրել հարձակումներից տուժածներին

Wildberries-ը ավելի քան 40 միլիոն ռուբլի է հատկացրել լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժած աշխատակիցներին՝ որպես փոխհատուցում։

Զոհվածների ընտանիքներին հատկացվել է երկուական միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորներին՝ մեկական միլիոն ռուբլի։

«Wildberries-ը ամփոփել է լոգիստիկ օբյեկտների վրա կատարված հարձակումներից տուժածներին ցուցաբերվող աջակցության միջանկյալ արդյունքները։ Այս պահի դրությամբ ուղիղ դրամական փոխհատուցման ընդհանուր գումարը գերազանցում է 40 միլիոն ռուբլին»,- նշված է ընկերության հայտարարությունում։