Իրենք տարիներ շարունակ Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում, շատ անպարկեշտ պահվածքով, կարծում եմ՝ անդրանիկ նիտսին վեհափառին չհրավիրելը այդ ապօրինությունների, ճնշումների շարունակությունն է։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
«Սա, իհարկե, հակաօրինական է, քանի որ կարծեմ սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը և երկրի նախագահը Ազգային ժողովի առաջին նիստին կարող են հանդես գալ ելույթով։ Կարծում եմ, անկախ նրանից՝ հրավիրել են, թե ոչ՝ վեհափառը կարող է գալ և ելույթ ունենալ, քանի որ դա սահմանադրությամբ ամրագրված է»։
Դիտարկմանը, թե արդյոք չեն ՔՊ-ականները խոչընդոտի՝ նա պատասխանեց, որ վեհափառի տեղաշարժի խոչընդոտում մենք արդեն տեսել ենք՝ Սարդարապատում: