1029 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-11 11:26
Քաղաքական խաղադաշտ

Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. Փաշինյան

Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. Փաշինյան

Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ ընտրություններից հետո առաջին Կառավարության նիստն է, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել և ընդգծել, որ մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը ազատությունը ապահովելու միջոց է, ու մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ:

Այս փուլում կարևոր է նախորդող շրջանը անմբողջապես վերլուծենք, հասկանանք, թե ինչն է պետք առավել ակտիվացնենք, ու ինչից է, որ պետք է հրաժարվենք: Ի տարբերություն նախորդ ծրագրերի, մեր առաջիկա ծրագրում պետք է ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ընդծեց, որ նախկին 2 դեպքերում շատ ժամանակ չեն ունեցել նոր Կառավարության կազմի, ծրագրի մասին մտածելու, քանի-որ եղել են արտահերթ ընտրություններ՝ շտապողական ռեժիմով, իսկ այս անգամ ավելի հանդարտ կաշխատեն: