Սիրուշոն ներկայացրել է Պռեգոմեշի նոր ոսկյա խաչերի հավաքածուն՝ ընդգծելով, որ այն ստեղծվել է հայկական ինքնությունն ու ժամանակակից ոճը համադրելու գաղափարով։
Երգչուհու խոսքով՝ տարիների ընթացքում մասնակցելով բազմաթիվ մկրտությունների՝ նա մշտապես փնտրել է նուրբ, զուսպ, բայց միաժամանակ շքեղ ու հայկական խաչեր, որոնք հնարավոր կլինի փոխանցել սերնդեսերունդ։
Նրա խոսքով՝ նոր հավաքածուն Պռեգոմեշի պատմության մեջ նոր փուլ է. խաչերը նախատեսված են կանանց, տղամարդկանց և երեխաների համար, ներկայացված են տարբեր գնային սեգմենտներով և ոգեշնչված են հայկական խաչքարերի ու Էջմիածնի թանգարանում պահպանվող խաչերի տարրերով։