«Իլի-Բալխաշ» պետական բնական արգելոցում վայրի բնություն է բաց թողնվել Ումիտ անունով էգ ամուրյան վագրը: Սա Կենտրոնական Ասիայում դեռևս մեկ դար առաջ իսպառ վերացած վագրերի պոպուլյացիայի վերականգնման լայնամասշտաբ ծրագրի կարևորագույն փուլն է:
Ումիտը Ռուսաստանից Ղազախստան տեղափոխված չորս ամուրյան վագրերից առաջինն է: Մասնագետները մշտադիտարկման միջոցով հետևելու են, թե ինչպես է նա հարմարվում նոր բնակավայրին և վայրի պայմաններին:
Արդյունքների հիման վրա որոշում կկայացվի մյուս երեք վագրերին ևս արգելոց բաց թողնելու ժամկետների վերաբերյալ: