1845 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-12 15:25
Քաղաքական խաղադաշտ

Այդ դասը նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում

Այդ դասը նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում

«Ուժեղ Հայաատան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է. «Վստահաբար Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները բավարար հոգևոր գիտելիք և դաստիարակություն չունեն՝ հասկանալու համար, որ, երբ մեղմ ասած՝ անհարգալից են արտահայտվում մեր և նաև իրենց (թեև բազմիցս ապացուցել են, որ արժանի չեն)՝ ողջ հայության Հոր՝ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, նրանք վիրավորում են Հայ Եկեղեցու հետևորդների հոգևոր զգացումներն ու արժանապատվությունը։

Վստահ եմ՝ Աստված մի օր նրանց կխրատի։ Երևի՝ շատ ծանր և դաժան կերպով՝ տալով դաս, որը նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում։ Քրիստոնեաբար հորդորում եմ՝ դադարեցնել այս հակաաստվածային գործունեությունը և օրեցօր ավելի չծանրացնել այն անխուսափելի պատիժը, որը կարող է հետևել նման վարքագծին։

Հ. Գ. 1999 թվականի նոյեմբերի 4-ից ի վեր Հայոց Հայրիկի ձեռամբ օծվել են տասնյակ եպիսկոպոսներ։ Այդ եպիսկոպոսներն իրենց հերթին օծել են հարյուրավոր քահանաների, իսկ քահանաները մկրտել են հազարավոր և նույնիսկ միլիոնավոր մարդկանց։

Սա շղթա է։ Եթե այս մեղսավորները համարձակվում են չընդունել Ամենայն Հայոց Հայրապետին, ապա տրամաբանորեն չպիտի ընդունեն նաև տասնյակ եպիսկոպոսներին (որոնց թվում են նաև իրենց յուրայինները), հարյուրավոր քահանաներին և միլիոնավոր քրիստոնյաներին, որոնք այդ նույն հոգևոր շղթայի միջոցով ստացել են իրենց քրիստոնեական ինքնությունը»։