2898 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-05 17:04
Քաղաքական խաղադաշտ

«Չենք կարող պակաս համառ լինել, քան նրանք, ում դեմ պայքարում ենք». Վարդանյան

«Չենք կարող պակաս համառ լինել, քան նրանք, ում դեմ պայքարում ենք». Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը․ «Շնորհակալություն ՍԴ-ում հանդես եկած ընդդիմադիր ներկայացուցիչներին արած հսկայական աշխատանքի համար, դա ամեն իմաստով անհրաժեշտ էր:
Համաձայն չեմ ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքի հետ: Յուրաքանչյուր ջանք ու քայլ կաթիլ է ծովում, որն ի վերջո բերելու է փոփոխության: Հասկանալի է. քանի չունենք հաղթանակ, յուրաքանչյուր քայլ կարող է մեկնաբանվել որպես անիմաստ, դա էլ է նորմալ: 
Գիտեմ մի բան. մենք չենք կարող պակաս համառ լինել մեր նպատակներին հասնելու գործում, քան նրանք, ում դեմ պայքարում ենք»։