Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում քննիչ հանձնաժողով ստեղծելը մեր ազգի խայտառակությունն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Փաշինյանը՝ իր շքախմբի հետ»,- ասաց նա։
Կարապետյանը վստահ է՝ իշխանությունները ձախողելու են եկեղեցու դեմ պայքարում։
«Իրենք համապատասխան հակահարվածը թե՛ եկեղեցուց, թե՛ հայ ժողովրդից կստանան, մի անհանգստացեք»,- հավելեց նա։