1092 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 13:18
Քաղաքական խաղադաշտ

«Սրբազանի գործը Բեն Լադենի հետ համեմատելը աբսուրդ է»․ Լևոն Քոչարյան

«Սրբազանի գործը Բեն Լադենի հետ համեմատելը աբսուրդ է»․ Լևոն Քոչարյան

«Աբսուրդը հասել է նրան, որ ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնողը Սրբազանի շինծու գործը համեմատում է Բեն Լադենի հետ»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի այսօրվա հայտարարությանը: «Իմիջիայլոց, Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000-ից ավելի մարդ:

Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել օվկիանոսում մի տեղ՝ առանց գերեզման թողնելով, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- շարունակեց Քոչարյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ իր ելույթում Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ «առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում Բագրատ Սրբազանի ու Բեն Լադենի միջև»: