1113 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 14:50
Քաղաքական խաղադաշտ

TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները․ Փաշինյանն ու կոնգրեսականը մտքեր են փոխանակել

TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները․ Փաշինյանն ու կոնգրեսականը մտքեր են փոխանակել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։