375 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-05 13:13
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ:

Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի: