Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների միջև գերիշխող չլինի անվստահությունն ու ստի նարատիվը։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանը հիանալի հասկանում է, թե ինչ է թաքնված այս իրավիճակի հետևում, երբ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բացահայտ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին՝ ռազմավարական պարտություն պատճառելու համար։ Ես շատ կցանկանայի, որ մեր երկրների հասարակական տարածքում գերիշխող չլինի անվստահությունն ու ստի նարատիվը»,-ասել է Լավրովը Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը ընդգծեց, որ Ռուսաստանը երբեք չի դեմ որևէ գործընկերոջ կողմից արտաքին հարաբերությունների զարգացմանը որևէ ուղղությամբ, մինչդեռ Եվրամիության գործընկերները մշտապես ընտրության առաջ են դնում տվյալ երկրին՝ կամ մեզ հետ եք, կամ նրանց հետ։