1092 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-04 15:51
Օրենքի դաշտում

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է․

«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 58216526 քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրյալ Ալեն Գուրգենի Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ մասին»:

«Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես Ընգերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղևոնդյանը։ 

Հիշեցնենք՝ Ղևոնդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղևոնդյանը իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ էր արել: