1911 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-06 12:57
Քաղաքական խաղադաշտ

«Ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ չարախոսներն էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն». Ալեն Սիմոնյան

«Ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ չարախոսներն էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն». Ալեն Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունըկիսելու համար: 

Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով ...

Կյանք է` ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում: 

Կյանքը հրաշք է»: