1047 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 10:13
Հայաստանով մեկ

Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուս․ տրվել են հանձնարարականներ

Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուս․ տրվել են հանձնարարականներ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը: 

Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում: 

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին:

Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ: 

Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ: