Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մուսուլման ավագների խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդուլսալամին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Մուհամմադ Աբդուլսալամին Ալիևին է հանձնել այս տարվա սկզբին շնորհված «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի» պաշտոնական հավաստագիրը։