1014 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 12:55
Հայաստանով մեկ Քաղաքական խաղադաշտ

Վահագն Ալեքսանյանը խոսել է Առուշանյանի հետ ՔՊ-ի «գործարքի» մասին

Վահագն Ալեքսանյանը խոսել է Առուշանյանի հետ ՔՊ-ի «գործարքի» մասին

Թե՛ ՔՊ-ի, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից միմյանց հասցեին հնչել են շատ սուր արտահայտություններ, բայց համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, ովքեր կոնֆլիկտ ունեն, ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ գործա՞րք է տեղի ունեցել, որպեսզի Առուշանյանը պահի իր պաշտոնն ու ազատվի քրեական գործերից, պատգամավորը պատասխանեց, որ «դա կատարյալ աբսուրդի ժանրից է»։