669 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-22 08:08
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։