462 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-09 07:37
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ԳԴՀ

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ԳԴՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: 

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, հանդիպում կունենա քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ կունենա կլոր-սեղան քննարկում: