«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար իրականացվող «Արդար քվե» դիտորդական առաքելության գրանցած արդյունքները:
«Արդար քվե» առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը հայտնեց, որ մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԵԱԴ թեժ գծերի և մոնիտորինգի միջոցով արձանագրվել է 71 առերևույթ ընտրախախտման դեպք, որոնք անցել են իրավաբանական փորձաքննություն:
Առավել հաճախ հանդիպող խախտումների առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը.
16 դեպք — Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահում,
12 դեպք — Ատելության խոսք, նվաստացում և քաղաքական անհանդուրժողականություն,
7 դեպք — Անչափահասների և երեխաների ներգրավում նախընտրական քարոզարշավին: