528 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-23 11:54
Քաղաքական խաղադաշտ

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս կառավարության ներկայացուցիչ։

Համապատասխան որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։

Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը փոխարինում է ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։