«Մենք նստած ենք նույն հայկական աթոռին». այսպես է Նիկոլ Փաշինյանը պատասխանել «Վեստի»-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա նստել երկու աթոռների վրա՝ եվրասիական և եվրոպական ինտեգրման։
ՀՀ վարչապետը ԵՄ-ի հետ մերձեցման ուղին կապել է «հավասարակշռված արտաքին քաղաքականության» հետ, սակայն հարցը, թե արդյո՞ք նա վախենում է եվրոպացիների կողմից խաբվելուց, զարմացրել է Փաշինյանին։
«Ինչո՞ւ պետք է նրանք մեզ խաբեն»,- ընդգծել է նա։