342 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 22:20
Գործարար աշխարհ

Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական արտադրության կաթնամթերքի, ինչպես նաև ձկնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը չի վերացնում․ «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական արտադրության ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը պահպանում է։ Այդ մասին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն է հայտարարել։

«Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ հաստատում, որ խախտումները վերացվել են, չի ստացվել»,- մասնավորապես, նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։