585 դիտում, 4 ժամ առաջ - 2026-09-27 13:06
Քաղաքական խաղադաշտ

Փողոցում «ծեծ կերած» փոքրոգի տղայի անձնական կոմպեքսները

Փողոցում «ծեծ կերած» փոքրոգի տղայի անձնական կոմպեքսները

Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի՝ թերևս ամենավատ պայմաններ ունեցող բանտախցերից մեկում պահելով՝ նրան «ծնկի բերելու» պարզամիտ ցանկություն կարող էր առաջանալ մե՛կ Ալիևի մոտ, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյան։

Սա հետևանքն է այն բանի, որ իրավական դաշտում այս իշխանությունն անզոր է, պարտվել է, ուստի իրավունքի բացը լրացվում է մեկ անձի վրեժխնդրությամբ։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս վերաբերմունքի հիմքում ոչ թե պետության ուժն է, այլ փողոցում «ծեծ կերած» փոքրոգի տղայի անձնական կոմպեքսները: 

Բայց ամեն անգամ դատարանի դահլիճ մտնելիս 72-ամյա Ռ. Քոչարյանն իր կեցվածքով ցույց է տալիս, որ ո՛չ խցից է կոտրվում, ո՛չ քաղաքական հետապնդումներից։

Իսկ հիմա՝ մեր մասին։ Մեր հասարակության մի հատված վերջնականապես տապանաքար է դնում սեփական բարոյականության վրա՝ ուրախանալով Հայաստանի նախկին ղեկավարին նման վիճակում տեսնելուց։ Քոչարյանին կարելի է չսիրել, քննադատել, մեղադրել, բայց նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքից հաճույք ստանալը ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ հասարակության բարոյալքման ու ներքին քայքայման համախտանիշ է։

Լ. Ս.