1287 դիտում, 1 օր առաջ - 2026-09-28 13:28
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի վերաբերյալ

Նոր մանրամասներ՝ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի վերաբերյալ

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տվյալներ է հաղորդել ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի մասին.

«Ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։

ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։

ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։

Հ.Գ. Նկարում հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր»,-գրել է նա։