738 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-10-01 12:02
Օրենքի դաշտում

«Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ դատավարություն է»․ Դավիթ Բաբայան

«Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ դատավարություն է»․ Դավիթ Բաբայան

Բաքվում պատանդառված Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել բանտից և հայտնել, որ վերջին 10-12 օրերի ընթացքում կարևոր բաներ են տեղի ունեցել իրենց դատավարության հետ կապված: «Թեպետ պետք է նշենք, որ ևս մեկ անգամ կրկնենք, որ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է»,-ընդգծում է Դավիթ Բաբայանը: «Ամսի 18-ին մեզ ներկայացվել է արդեն Վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը:

Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական, այսպես ասած, նմուշ անգամ չկա, բայց այնուամենայնիվ բերել են 47 հատոր՝ ընդհանուր ծավալով: Երկրորդն այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց Գերագույն դատարան: Իհարկե, ոչ բոլորինն է, երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներինը չեն ներկայացրել, կամ տեղյակ չեն, որ տեսնենք՝ ինչ խաղ է, ներքին, չգիտեմ, ինչ նպատակներով: Այնուամենայնիվ, այդ երկու կարևոր իրադարձությունն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է այդ վճռին, ապա ասեմ, որ սա 99.9%-ը, փաստորեն, արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումներից, որևէ ձևով չի տարբերվում:

Այսինքն՝ նույն կոպիտ արած, ինչ-որ մի փաստաթուղթ է: Բայց, ի տարբերություն նախկին փաստաթղթերի, այսինքն՝ դատախազության և առաջին ատյանի դատարանի, այստեղ մի փոքր այլ մարտավարություն են ընդունել կեղծիքների առումով: