432 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-02 10:23
Քաղաքական խաղադաշտ

«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան

«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»։