3309 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-24 14:34
Պատմության հետքերով

Նիկոլ Փաշինյանին թոռան մահվան համար շնորհակալություն հայտնած տիկնոջ թոռներից մեկն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)

Նիկոլ Փաշինյանին թոռան մահվան համար շնորհակալություն հայտնած տիկնոջ թոռներից մեկն  աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)

Ավելի վաղ գրել էինք, Նիկոլ Փաշինյանին թոռան և որդու մահվան լուրը հայտնող և շնորհակալության խոսքեր ասող կինը առաջին կարգի շախմատիստ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Արտաշեսի Անանյանի տատն է՝ Մելան Թումանյանը: 

Ռոբերտը ծառայել է Մեղրիում, եղել է հրետանային հաշվարկի հրամանատար: Հոկտեմբերի 3-ին հրետանային գումարտակի կազմում տեղափոխվել է Ջրական (Ջեբրայիլ): Զոհվել է հոկտեմբերի 11-ին: Հուղարկավորվել՝ զոհվելուց շուրջ 4 ամիս անց: 

Տեսանյութում տիկինը նշում է, թե ամուսինը թոռան հետ գնացել է: «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ Մելանյա Թումանյանի ամուսինը մահացել է կորոնավիրուսից: 

Երբ իմացա, որ Փաշինյանին շնորհակալություն հայտնող տիկնոջ թոռը հուղարկավորվել է զոհվելուց 4 ամիս անց, աչքիս առաջ եկավ Աբովյանի դիահերձարանի սարսափելի լուսանկարը. նահատակված տղաների մարմինները գետնին նետված, պոլիէթիլենային տոպրակների մեջ...

Լիա Սարգսյան