261 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-05 15:42
Քաղաքական խաղադաշտ

ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը ոգեշնչող է համարել Նիկոլ Փաշինյանի ելույթը

ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը ոգեշնչող է համարել Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է ոգեշնչող։

«Պատիվ ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ելույթ ունենալ Հայաստանի երկրորդ ամենամյա աղոթքի նախաճաշից առաջ։ Նման հավաք հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ կարող են ապրել իրենց հավատքով՝ բացահայտ, ազատ և առանց վախի։ Նրա ելույթը ոգեշնչող էր։ Իրապես խոստումնալից ժամանակներ են»,- նշել է նա։