405 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-12 12:00
Քաղաքական խաղադաշտ

«Անախորժ իրավիճակ էր առաջացել»․ Փաշինյանը բոյկոտեց Քոչարյանի ելույթը

«Անախորժ իրավիճակ էր առաջացել»․ Փաշինյանը բոյկոտեց Քոչարյանի ելույթը

Անդրանիկ Քոչարյանը, որ այսօր հանդիմանանքի էր արժանացել Փաշինյանի կողմից, ԱԺ-ում հայտարարել է․ «Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց՝ ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը։ Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությանը, թե՛ մեր գործընկերներին»,– հավելեց նա։

Նա հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին որ դահլիճը չլքեր. «Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»,- ասաց Քաչարյանը՝ շեշտելով, որ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։


\n