435 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-23 12:19
Քաղաքական խաղադաշտ

«Պատվերով նյութ եք գրել, Դուք Ոսկհատից եք չէ՞»․ Գեւորգ Սրբազանը կասկածո՞ւմ է Կաթողիկոսին

Այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց։ Եկեղեցական արարողությունը տնօրինում էր թեմի առաջնորդ Գեւորգ Սրբազանը։ 

Պատարագի ավարտին, երբ «Իշխանություն» լրատվականը մոտեցավ Գեւորգ Սրբազանին, որ հետաքրքրվի՝ ինչո՞ւ չհչեց Կաթողիկոսի անունը, արդյո՞ք նա կիսում է Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը, թե «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա», արդյո՞ք հաշտ է, որ իր հոգևոր եղբայրները նստած են կալանավայրում, և արդյո՞ք միանում է Կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Հնչեց միայն մի պատասխան․ «Իմ դեմ պատվերով հոդված եք գրել, Դուք Ոսկհատից եք չէ՞»։

Գեւորգ Սրբազանը այս հարցադրումով ակնարկեց, որ իր դեմ պատվեր է տվել Գարեգին Երկրորդը։
Գեւորգ Սրբազանին այսօր հիանալի հնարավորություն էր տրվել հստակ ու հրապարակային արտահայտելու իր անհամաձայնությունը կաթողիկոսի դեմ սկսված գործընթացներին, սակայն թեմի առաջնորդի վարքագիծը ցույց տվեց նրա համերաշխությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծրագրերին։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հոդվածներից մեկում հարց էր ուղղել Գեւորգ Սրբազանին՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էր քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը։

Մանրամասն՝ տեսանյութում


Լիա Սարգսյան