399 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-24 10:55
Քաղաքական խաղադաշտ

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ ՆԳ նախարար

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ ՆԳ նախարար

Երևանում ամենաբանուկ առևտրի երկու համալիրներում՝ մոլերում, կբացվեն գերժամանակակից գրասենյակներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք ՀՀ-ում՝ փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը»,- նշել է նա: