270 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-29 08:57
Հայաստանով մեկ

«Մեր խնդրանքն ու հորդորն է՝ մի՛ տրվեք սադրանքների»․ Տեր Մաղաքիա Օհանյան

«Մեր խնդրանքն ու հորդորն է՝ մի՛ տրվեք սադրանքների»․ Տեր Մաղաքիա Օհանյան

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, զավակներ մեր սուրբ եկեղեցու, այսօր առավել քան փոթորկված է մեր հոգևոր և ազգային կյանքը։
Մեր խնդրանքն ու հորդորն է՝ մի՛ տրվեք սադրանքների։ Դու՛ք, հայհոյողներին և չարախոսներին իրենց նման մի՛ պատասխանեք, նրանց խոսքերին մի՛ տրվեք, նրանք հենց դա էլ ուզում ՝ իրենց մակարդակին ձեզ իջեցնելու։
«Որովհետև ինչ ելնում է մարդու բերանից , սրտից է գալիս և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից են ելնում չար խորհուդները» (Ավետարան)։


Ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով, իր կրթական և բարոյական մակարդակով։
Զգույշ եղե՛ք, որպեզի գայթակղության և մոլորության մեջ չընկնեք։
Հիշե՛ք, որ մեր պայքարը մարդու դեմ չէ, այլ այս աշխարհի չար ոգիների, ինչպես ասում է Առաքյալը։


«Դուք օրհնեցեք և մի՛ անիծեք։ Տիրոջը ծառայե՛ք, նեղությանը համբերեցե՛ք և հաճախակի աղոթեցե՛ք։
Չարին չարով մի՛ հատուցեք»։ (Պողոս Առաքյալ)։
Երբեք չհուսահատվե՛ք , որովհետև սատանան էլ հենց դա է ուզում, այլ հիշե՛ք Տիրոջ հուսադրող և գոտեպնդող խոսքը, որ ասաց.
«Ձեր սրտերը թո՛ղ չխռովվեն և չվախենան։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ»։
Հաստատուն մնացե՛ք հավատքի մեջ, հավատարիմ Ավետարանին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն։
Աստված պահապան բոլորիդ»։