Թշնամու հիբրիդային պատերազմի արդյունքում մեր բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը՝ «Լուսավոր Հայաստանի» համագումարին հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա՝ կասկածի տակ դրվի հայոց ցեղասպանությունը, որը համաշխարհային գիտական մտքի կողմից հաստատված փաստ է։
Փնտրում են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ կոտորված 1.5 մլն մարդու անուն–ազգանուն։ Հարցականի տակ է դրվում նաև արցախյան շարժումը։ Էդմոպն Մարուքյանը նաև հիբրիդային պատերազմի մաս է համարում հոգևորականների ձերբակալությունները։ Նա նշում է, որ Հայաստանը որպես ազգային պետություն վտանգված է։