2127 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 19:40
Քաղաքական խաղադաշտ

«Սյունիքը վտանգված է». Արթուր Սարգսյանն ահազանգում է

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Արթուր Սարգսյանը անդրադարձել է իր կալանքի երկարացման որոշմանը՝ նշելով, որ այն կանխատեսելի էր։ 

«Ես հստակ ասեմ, որ այս որոշումը կանխատեսելի էր։ Որովհետև անցած դատական նիստին միայն փաստաբանները՝ Խաչատրյանը և Արամ Վարդևանյանը, հստակ ներկայացրեցին, որ պատգամավորական մանդատ ստանալուց հետո ես անհապաղ պետք է ազատ արձակվեմ։ Սահմանադրական դատարանի որոշում կա, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, բայց այս դատարանը պարոն Ֆարխոյանի նախարարությամբ այդ ամեն ինչը անտեսեց և միջնորդությունը մերժեց»,-ասա նա:

Արթուր Սարգսյանը նշեց նաև, որ նախկին նիստին Ֆարխոյանը արդեն կանխավ ասել էր, որ օգոստոսի 2-ին ինքը կարող է ոստիկանների ուղեկցությամբ գնալ Ազգային ժողով՝ մասնակցելու նիստին։ «Դա վկայում էր նրա մասին, որ ես պետք է այսօր մնամ կալանքի տակ։ Նախապես ինքը արդեն ասել էր, որ այսօր ես մնալու եմ կալանքի մեջ, և մնացի կալանքի մեջ։ Սա ինքնուրույն չի կայացվում։ Դրանով պարոն Ֆարխոյանը հիմնավորեց այն, ինչ ես մի տարի է ասում եմ՝ դատարանում որոշումներ չեն կայացնում, որոշումները կայացնում են կառավարությունում, այստեղ ընդամենը կատարում են։ Պարոն Ֆարխոյանը անցած դատին դա հիմնավորեց, որի համար ես իրեն շնորհակալություն եմ հայտնել»:

Արթուր Սարգսյանը խոսել է նաև Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման և հետագա պայքարի հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ պայքարը շարունակվելու է՝ անկախ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումներից։

«Մինչև Բագրատ Սրբազանի պայքարը սկսելը բոլորս նույն ձև էինք մտածում՝ կստացվի։ Բագրատ Սրբազանը դուրս եկավ և ստացվեց, բոլորդ տեսաք, բնականաբար, շարժումը ստացվեց։ Հաջողության չհասանք, բայց ես նորից եմ ասել՝ այնքան ենք պայքարելու»,- հավելեց Սարգսյանը:

Ըստ նրա` ես  վստահ եմ, որ այդ շարժումը լինելու է, առաջնորդը լինելու է, և ազատվելու ենք այս չարիքից։ Սա անձերի խնդիր չէ, իմ խնդիրը չէ, ինչ-որ քաղաքական գործիչների խնդիր չէ։ Այսօր գիտեք՝ ինչ քաղաքական ռեպրեսիաներ, ճնշումներ, անօրինականություններ, ապօրինություններ են տեղի ունենում, բայց սրանից զատ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մեր պետականությունը։

«Չի կարող այս պայքարը չշարունակվել։ Իմ պայքարը անձամբ շարունակվելու է։ Լինեմ կալանքի մեջ, ինչքան էլ 6 ամիս պահեն, սրանից հետո արդեն մեկ տարի երեք ամիս, երկու ամիս կալանքի մեջ եմ, 5 տարի էլ պահեն՝ իմ գծից ես չեմ շեղվելու։ Իմ պայքարը շարունակվելու է։ Մենք պայքարելու ենք այնքան, մինչև այս իշխանություններին հեռացնենք»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Սիսիանի համայնքապետ լինելու ժամանակաշրջանին և հնարավոր ՏԻՄ ընտրություններին մասնակցությանը՝ Արթուր Սարգսյանը նշել է`«Ոչ թե իմ ժամկետը լրացել է, դուրս եմ եկել, այլ ես համայնքի ղեկավար եմ եղել, հրաժարվել եմ և եկել եմ Ազգային ժողովի պատգամավոր։ Իմ քաղաքը շատ եմ սիրում, 5 տարի նվիրել եմ իմ քաղաքին, բայց հասկացել եմ, որ երկիրը ավելի մեծ մարտահրավերների առաջ է, քան համայնքը։ Դրա համար եկել եմ»։

Խոսելով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Սարգսյանը նշել է, որ նախկինում հնչեցված մտահոգությունները, ըստ նրա, իրականություն են դարձել։

Անդրադառնալով Սյունքում ստեղծված իրավիճակին Սարգսյանը նշեց, որ 

այ ժամանակ, որ ասում էինք՝ Արցախ չենք ունենալու, ոչ ոք չէր հավատում։ Ես ուզում եմ փաստերով խոսել։ Բոլորն ասում էին՝ դա օգտագործում եք ձեր քաղաքականության համար։ Հիմա փաստն այն է, որ Արցախ չունենք։

«Երբ 2021 թվականին ասում էինք՝ թուրքերը գալու են նստեն Իշխանասարի գլխին, մեր ժողովուրդն ասում էր՝ չէ»,-ասաց նա:

Նրա խոսքով` պետք է պայքարը շարունակենք, որպեսզի այս իշխանություններին շուտ հեռացնենք, կարողանանք մեր պետությունը պահել և ունենալ ուժեղ պետություն, ուժեղ եկեղեցի և հավատքով ժողովուրդ: