3786 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-06 14:36
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը քարոզչություն են իրականացնում. Հայկ Աթոյանն ահազանգում է

Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը քարոզչություն են իրականացնում. Հայկ Աթոյանն ահազանգում է

 

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Աթոյանն ահազանգում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սահմանված լռության օրը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բացահայտ քարոզչություն են իրականացնում սոցիալական մեդիայի հարթակներում։

«Իշխանություն» լրատվականը ստորև ներկայացնում է նշված ՔՊ-ական պաշտոնյաների սոցհարթակների անձնական էջերից արված լուսանկարները (սքրինշոթերը)։
Ինչպես երևում է՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել նախորդ օրը տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքից, որտեղ թիմի անդամները պարում են։

Իսկ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որտեղ ինքն ու իր կինը՝ Գոհար Աբաջյանը, ձեռքերով սրտիկ նշանն են ցուցադրում, ինչը ևս կարող է դիտարկվել որպես նախընտրական ենթատեքստ ունեցող քայլ։