Դուք չե՞ք ուզում Աստծո արքայությանը ներկա լինել, եկեք այնտեղ խնդրեք, որ Տերը ձեզ աստծո արքայությանն արժանացնի, դա խնդրեք, ուրիշ բան մի ասեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Մաշտոց Ստեփանյանը, որն, ըստ ամենայնի, պետք է այսօր պատարագ մատուցի` Փաշինյանի համար:
Վերջինս նյարդայնացավ և վրդովվեց հարցից, թե արդյոք այսօր պատրաստվում է զեղչել Վեհափառ հայրապետի անունը` Պատարագից:
«Ավելի խելացի հարց չունեի՞ք»,- ակնհայտ նյարդային կերպ արձագանքեց նա: