Տեր Երվանդ քահանա Բաբայանին ճանաչում եմ իբրև պարկեշտ և պարտաճանաչ հոգևորական։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
\n«Կդժվարանամ ասել՝ պատարագին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը, կզեղչի՞ Վեհափառի անունը հիշատակող հատվածը։ Մենք իր հետ քննարկում չենք անցկացրել, իսկ թեմում՝ չգիտեմ։
\nԲայց, իհարկե, նախադեպերը իմանալով՝ մտավախություններ կարող ենք ունենալ, որ հնարավոր է կրկնվի Վեհափառի անունը զեղչելու դեպքը։ Սակայն մենք ոչինչ անել չենք կարող․ միայն կարող եմ հիշեցնել, որ պատարագին Վեհափառի անունը չհիշատակելը խիստ հակականոնական է»։
\nՏեր Եսային նաև նշեց, որ ցանկացած եկեղեցականի համար պատարագի ընթացքում Վեհափառի անունը չհիշատակելը ունի հետևանքներ, իսկ՝ կարգալույծ անել֊չանելու հարցը որոշում է կարգապահական հանձնախումբը։