411 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-05 14:25
Հայաստանով մեկ

Վեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ, եկեք գնահատականներ չտամ․ Տեր Եսայի

Վեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ, եկեք գնահատականներ չտամ․ Տեր Եսայի

Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը հայ իրականության մեջ շարունակում է պահպանել իր կենսական, կարևոր և լուսավոր նշանակությունը։ Այդ մասին  Սուրբ Սարգիս եկեղեցու բակում նշեց Տեր Եսային՝ անդրադառնալով Սուրբ Ծննդյան տոնի հոգևոր իմաստին և եկեղեցական կյանքում նրա դերակատարությանը։

«Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանից յուրաքանչյուրին մխիթարում և առաջնորդում է դեպի սուրբ եկեղեցի՝ մասնակցելու սուրբ պատարագին և հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին»,- ասաց նա։

Տեր Եսային հիշեցրեց, որ այսօր Ճրագալույց է, և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի նախատոնական պատարագը։ Նրա խոսքով՝ պատարագի ավարտին կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը, ինչպես նաև հավատացյալներին կբաշխվի Քրիստոսի լույսը։

Անդրադառնալով եկեղեցական ներքին հարցերին՝ Տեր Եսային նշեց, որ Վեհափառ Հայրապետն է որոշելու, թե ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ՝ հավելելով. «Եկեք գնահատականներ չտամ»։