390 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-19 14:35
Կրիմինալ

Տիրադավ հռչակվածների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա»\nջոկատն ու քրեականի օպերները

Տիրադավ հռչակվածների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա»\nջոկատն ու քրեականի օպերները

Մայր Աթոռի կողմից տիրադավ հռչակված սրբազանների\nանվտանգությունն ու ուղեկցումն իրականացվում էր ԱԱԾ հատուկ նշանակության\nստորաբաժանման («Ալֆա») աշխատակիցների և քրեական ոստիկանության օպերատիվ\nծառայության կողմից։ 

\n\n\n\n

Խոսքս ենթադրությունների մասին չէ։ Նրանց մի մասի դեմքերն ինձ անձամբ\nհայտնի են, իսկ ներկայացվող պնդումները հիմնված են կոնկրետ փաստերի վրա։

\n\n

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նավասարդ Կճոյանը հրահանգ\nտալիս քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որն իր հերթին շղթա կազմած անձանց հրահանգում է՝ «շարժվել», «ճանապարհ բացել»։ Այդ տղամարդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» հակաահաբեկչական հատուկ\nջոկատում և հանդիսանում է այն ԱԱԾ-ականներից մեկը, որոնք Միքայել\nՍրբազանի հետևից եկել էին Վեհարան։

\n\n

Տեսանյութի երկրորդ հատվածում նույն անձը արդեն համազգեստով է,\nդեմքը՝ փակ։ Սակայն քայլվածքը, ժեստերը, մարմնի շարժումները և աչքերի կառուցվածքը\nորևէ կասկած չեն թողնում՝ խոսքը նույն մարդու մասին է։

\n\n

Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը․
\nի՞նչ իրավական ընթացակարգով են ուժային կառույցների ծառայողները\nլիազորվել
՝ ապահովել\nհոգևորականների անվտանգությունը, այն\nդեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռեւս\n2018թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոսը զրկվել է պետական անվտանգության\nծառայությունից։

\n\n

Եթե կա գրավոր որոշում՝ հրապարակեք։ Եթե կա բանավոր հրահանգ՝ ներկայացրեք դրա իրավական հիմքը։ Իսկ եթե չկա ո՛չ\nմեկը, ո՛չ մյուսը, ապա հանրությունը պարտավոր է իմանալ՝ ո՞վ, ինչո՞ւ և\nինչ իրավունքի ուժով է օգտագործում պետական ռեսուրսը ռեսուրսը՝ ընտրովի\nհոգևորականների համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


\n\n

Լիա Սարգսյան