417 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-03 13:49
Քաղաքական խաղադաշտ

Սպասեք ավելի վատին, ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես է լինելու. Սերժ Սարգսյան

Սպասեք ավելի վատին, ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես է լինելու. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում այս իշխանություններից սպասել ավելի վատին։

«Ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ, այդպես է լինելու»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նախագահի խոսքով՝ երբ որ դատախազն իրեն համարում է իշխանության մաս՝ շատ ավելի վատ է լինելու։

Սերժ Սարգսյանը դեռ շուտ է համարում գնահատական տալ 2026 թվականի ընտրություններին, դեռ չեն էլ քննարկել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։