360 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-12 13:43
Հայաստանով մեկ

Սյունիքում բեռնատար է կողաշրջվել․ վարորդները դժգոհում են Կապան ՃՃՇ-ից

Սյունիքում բեռնատար է կողաշրջվել․ վարորդները դժգոհում են Կապան ՃՃՇ-ից

 Սյունիքի մարզում առատ ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապան–Քաջարան ավտոճանապարհին: \nԱկանատես վարորդների փոխանցմամբ՝ ճանապարհը սպասարկող Կապան ՃՃՇ-ն ամբողջ գիշեր ձնմաքրման աշխատանքներ չի իրականացրել, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել:

«Մեքենաները ասես սահադաշտում լինեին»,– նշում են նրանք՝ հավելելով, որ բազմաթիվ բեռնատարներ պարզապես կանգնել էին՝ չկարողանալով շարունակել ճանապարհը։\nՏվյալ ճանապարհահատվածի սպասարկումն իրականացնում է «Կապան ՃՇՇ» կազմակերպությունը, որը բոլորովին վերջերս գնել է ՔՊ-ական Նարեկ Բաբայանի անվան հետ կապվող մի ընկերություն, որին դեռ առաջիկայում կանդրադառնանք:

\nՆԳՆ-ից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ փետրվարի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապան–Քաջարան ավտոճանապարհին արձանագրվել է թվով 5 նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։