429 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-13 07:32
Օրենքի դաշտում

Այս իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան

Այս իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, նրանց հետ համագործակցելը` անպատվություն. Սաղաթելյան

Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք, ինչպես Սրբազանի գործով անցնող մյուս 16 արդարները, որևէ հակաօրինական բան չեն արել։ Իրենց միակ հանցանքն այն է, որ արժանապատիվ հայ են և կանգնել են իրենց եկեղեցու, իրենց պետության կողքին՝ դեմ գնալով մեզ ներսից և դրսից պարտադրվող թշնամական օրակարգին։

Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, իսկ նրանց հետ համագործակցելը` անպատվություն և խարան։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Սաղաթելյանը։