1794 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-07 11:18
Քաղաքական խաղադաշտ

«Նիկոլ Փաշինյանն անցել է ահաբեկչության և բռնաճնշումների»․ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանն անցել է ահաբեկչության և բռնաճնշումների»․ Թևանյան

ԲՀԿ անդամ Անդրանիկ Թեւանյանը կալանավյրից նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ են իրենից պահանջում Էրդողանը, Ալիևը, Մակրոնը, Ուրսուլան․․․ Գիտի, թե ինչի է դա հանգեցնելու, բայց գնում է այդ ճանապարհով, քանզի իր անձի փրկության այլ տարբերակ չունի։ Դրա համար էլ անցել է ահաբեկչության և բռնաճնշումների։ Ուրսուլաները նրան հենց դրա համար են սատարում, այլ ոչ թե մտահոգված են հայ գյուղացու և մեր տնտեսության խնդիրներով։

Մենք պետք է լավ հասկանանք, որ մեր ներքաղաքական հակառակորդը նենգ է, վախեցած, գերմոտիվացված, կրկնահանցագործի հոգեվիճակով, դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում «ֆիդայականությունը» պետք է փոխարինվի «կանոնավոր բանակով», ապաքաղաքական կամ հակաքաղաքական քայլերը՝ քաղաքականով, «լիրիկան»՝ ռացիոնալիզմով, էգոիզմը՝ մենքակենտրոնությամբ։

Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի։ Ուրեմն ճիշտ հետևությունների անհրաժեշտություն կա»։